top of page

Հանդիպումների ժամանակացույցը հայտնի է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 6
  • 1 min read
ree

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգթոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Միջազգային լրատվականները, հղում կատարելով Սպիտակ տանը, գրում են, որ հրապարակվել է հանդիպումների ժամանակացույցը, ըստ որի՝ օգոստոսի 8-ին Թրամփը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ։

Հայաստանի վարչապետի ընդունելությունը նախատեսված է Վաշինգթոնի ժամանակով ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30), իսկ Ադրբեջանի ղեկավարի հետ՝ ժամը 15:20-ին (Երևանի ժամանակով 23:20)։

Ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 9-ի կեսգիշեր), սպասվում է Թրամփի, Փաշինյանի ու Ալիևի համատեղ հայտարարությունը։

 
 
1/2380
bottom of page