top of page

Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ

Մեքսիկայի Գեռերոյի նահանգի Կոյուկա դե Բենիտես քաղաքում նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքի ժամանակ գնդակահարել և սպանել են քաղաքապետի թեկնածու Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բառիենտոսին՝ «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» աջ կենտրոնամետ դաշինքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Universal պարբերականը։

Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը բասկետբոլի հրապարակում քայլելիս է եղել իր կողմնակիցների շարքի առջևով, երբ անհայտ անձը թիկունքից մոտեցել է նրան, հանել ատրճանակը և մի քանի կրակոց արձակել նրա ծոծրակին։

Պարբերականը, վկայակոչելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը, նշում է, որ հնչել է առնվազն 15 կրակոց։

Գեռերոյի նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպանել են քաղաքապետների պաշտոնի հինգ թեկնածուների և պատգամավորի մեկ թեկնածուի:

bottom of page