top of page

Պուտինը Փեզեշքիանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու շահերից ելնելով

  • 22 hours ago
  • 1 min read


Պուտինը և Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ռուսաստանի կողմից Իրանի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնության, ինչպես նաև ՌԴ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակի լիցքաթափմանը, հայտնում է Կրեմլը:

Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու շահերից ելնելով։

Իրանի նախագահը գնահատական է տվել ապրիլի 11-ի ամերիկա-իրանական բանակցություններին։

ՌԴ և Իրանի նախագահները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ ամեն կերպ ամրապնդելու ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունները։

 
 
1/2629
bottom of page