top of page

Լիբանանի վրա Իսրայելի hարձակման hետևանքով զnhվել է առնվազն 254 մարդ․ Al Jazeera

  • 4 hours ago
  • 1 min read

Լիբանանի տարածքին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 254-ի, ևս ավելի քան 1,165 մարդ ստացել է վիրավորումներ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Առողջապահության նախարար Ռաքան Նասերեդինը հայտարարել է, որ Լիբանանը կանգնած է վտանգավոր էսկալացիայի առաջ այն բանից հետո, երբ Իսրայելը ավելի քան 100 օդային հարված է հասցրել ամբողջ երկրի տարածքով։

«Շտապօգնության մեքենաները դեռ շարունակում են զոհերին տեղափոխել հիվանդանոցներ։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին օգնել Լիբանանի առողջապահական ոլորտին»,- Al Jazeera-ին հայտնել է Նասերեդինը։

 
 
bottom of page