top of page

Դժբախտ պատահար Երևանում․ երիտասարդներ են խեղդվել

Apr 4
1 min read


«Հրապարակ»-ի տեղեկություններով այսօր վաղ առավոտյան Երևանում երկու ընկերներից մեկը ջրամբարն է ընկել, իսկ մյուսը փորձել է օգնել, արդյունքում երկուսն էլ խեղդվել են։



Մեր տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ-ից հայտնելով․ «Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։


Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները»։



 
 
1/2905
bottom of page