top of page

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 22, 2024
  • 1 min read
ree

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերը չափեց ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում 147-րդ հորիզոնականը զբաղեցնող Գվատեմալայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային քառորդում Հայաստանի հավաքականը առավելություն ստացավ հաշվի մեջ` 26:19: Ընտրանին պահպանեց առաջատարի դիրքը նաև երկրորդ քառորդում` 45:21:

Վերջին երկու քառորդներում էլ Գվատեմալային չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ, և Հայաստանի ընտրանին ընկերական մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց 89:57 հաշվով:

Հունիսի 23-ին Հայաստանի հավաքականը կխաղա Իռլանդիայի թիմի դեմ:

1/2381
bottom of page