top of page

ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 14, 2024
  • 1 min read
ree

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝  նշելով, որ ավագանու մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին:

«Անբասիր ծառայության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր: Դիմումը, մասնավորապես, պայմանավորված է նրա երկրից բացակայություններով և զբաղվածությամբ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

1/2383
bottom of page