top of page

Վրաստանը պատրաստ չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ չhարձակման մասին պայմանագիր կնքել. Կոբախիձե

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 8
  • 1 min read
ree

Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, քանի որ հանրապետությունն առանց այդ էլ հայտարարել է, որ տարածքային ամբողջականության վերականգնման միակ ելքը խաղաղ ճանապարհն է։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, մենք պատրաստ չենք չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը: Սա մեզ համար լուրջ չէ, ինչ վերաբերում է չհարձակմանը:

Մենք հայտարարում ենք մեկ պարզ բան. տարածքային ամբողջականությունը վերականգնելու միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է:

Մենք սա հայտարարում ենք, և որևէ փաստաթղթի կամ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Կոբախիձեն:

 
 
1/2377
bottom of page