top of page

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 5
  • 1 min read
ree

Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես հաղորդվում է, նիստի օրակարգի նախագծում ներառված է 18 հարց: Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության արդիական թեմաների շուրջ:ԱՊՀ երկրների վարչապետներն ընդլայնված կազմով կքննարկեն նաև հետևյալ նախագծերը՝ Ծանր մեքենաշինության զարգացման գործում համագործակցության մասին համաձայնագիր, Թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգ և դրա իրականացման գործողությունների ծրագիր, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կառավարման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգ։

 
 
1/2382
bottom of page