top of page

ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև շփման վերաբերյալ դեռևս համաձայնեցում չկա, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներքին նախապատրաստություններ է անում Թրամփի հետ շփման համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին Պուտինի հետ հեռախոսազրույց կազմակերպել երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում։ Նախատեսվում է զրույցի ընթացքում քննարկել հանդիպման հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու նպատակով։

1/1967
bottom of page