Սամվել Կարապետյանը, եթե ուզենա, Բեյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ, բայց ո՞ւր էր ձեր թասիբը, երբ հայ ժողովրդին են թիրախավորում
- Investigative journalist

- Jul 25
- 1 min read

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սամվել Կարապետյանը, եթե ուզենա, Բեյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ։ Ես ոչ միայն դեմ չեմ, այլ ուրախ կլինեմ։ Թող պաշտպանվի՝ ոնց ուզում է։ Բայց մի հարց։ Եթե սենց լավ պաշտպանվել գիտեք, բա էդ ի՞նչ էր, որ արդեն քանի տարի է՝ ձեր սիրելի Մարգարիտա Սիմոնյանն ու Սոլովյովը, Զատուլինն ու Սեմյոն Բաղդասարովը, Սկաբեևան ու Տոլստոյը ձեր ֆինանսավորած ռուսական հեռուստաալիքներով ամեն օր հայհոյում են հայ ժողովրդին՝ զրպարտում, թույն ու ցեխ են արձակում ու ատելություն տարածում։ Ո՞ւր էր ձեր թասիբը, որտե՞ղ են այդ նույն փաստաբանները, երբ հայ ժողովրդին են թիրախավորում։
Ինչու՞ ձեր ունեցած հնարավորություններով գոնե մեկ անգամ չպաշտպանեցիք այն երկիրը, որի դեմ այսօր միջազգային դատարաններ եք դիմում։ Ինչու՞ երբեք, ոչ մի օր չդատապարտեցիք նրանց, ովքեր ամեն օր ձեր հայրենիքի մասին լուտանքներ են հնչեցնում։ Այդ ժամանակ լռում էիք, ամսական ծրարով փող էիք տալիս նրանց, հիմա հիշել եք իրավունքի գերակայության մասին։
Խնդիրը Սամվել Կարապետյանի պաշտպանվելու իրավունքը չէ։ Խնդիրը՝ Հայաստանի երբևէ չպաշտպանված արժանապատվությունն է։




















