top of page

Իրանի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Իսրայելի հարվածը չի խախտել հրթիռների արտադրության գործընթացը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 30, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 26-ին Իրանի ռազմական օբյեկտներին հասցված իսրայելական հարվածը չի վնասել հրթիռների արտադրության գործընթացին։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

«Ոչ մի խնդիր եւ խափանում հարձակողական զենքի արտադրության գործընթացում, ներառյալ հրթիռները, չեն ծագել»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։ Ինչպես նշել է Նասիրզադեն, Իրանի պաշտպանական եւ հարձակողական պոտենցիալին վնաս հասցնելու Իսրայելի փորձը հաջողությամբ չի պսակվել։

Ավելի վաղ Իրանի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ իսլամական հանրապետությունը կարողացել է կարճ ժամկետում վերացնել ողջ վնասը, որը հասցվել է երկրի ռազմական ենթակառուցվածքին իսրայելական հրթիռային հարվածի ժամանակ։

1/2381
bottom of page