ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
- Investigative journalist

- Sep 25
- 1 min read

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին սպանվել էր Փարաքարի ղեկավար, ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր մեկ անձ՝ մերձավանցի Արծրուն Գալստյանը։
Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցեցին, որ վերջինս ուշքի է եկել․ «Գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։
Հիշեցնենք՝ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։ Մարդասպանը դեռ չի հայտնաբերվել։




















