ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վաղը կայցելի Ադրբեջան
Apr 24, 2025
1 min read
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն կայցելի Ադրբեջան։ Այցը կկայանա ապրիլի 25-ին։
Այցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցելել էր Հայաստան և Վրաստան։




















