top of page

Ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը. Նիկոլ Փաշինյան

  • Feb 9, 2025
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. 

«Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:

Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:

Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»:

 
 
1/2581
bottom of page