top of page

Ինչ մեղադրանքով է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանը

Jun 13, 2025
1 min read

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով, «Ազատությանը»հայտնեց Հակակռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այլ հարցերի գերատեսչությունից չեն պատասխանում, այդ թվում, թե ինչ քրեական գործով է անցնում Աբրահամյանը։ Խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել։

«Ազատության» տեղեկություններով՝ Հակակոռուպցիոնի քննիչը միջնորդություն կներկայացնի Աբրահամյանին կալանավորելու համար:

 
 
1/2905
bottom of page