top of page

Սյունեցի տղաների առողջական վիճակը լավ է. Տեղի համայնքապետարանը հրապարակել է նրանց լուսանկարը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 6
  • 1 min read
ree

Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը գտնվում են Տեղ համայնքում, առողջական վիճակը լավ է։ Այս մասին գրել է Տեղի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տղաների լուսանկարը։



Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Երեկոյան ժամը 22։00–ի սահմաններում ԱԱԾ–ն հայտնեց, որ Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

 
 
1/2382
bottom of page