top of page

Թուրքմենստանը հայտարարել է, որ պատրաստ է Եվրոպային գազ մատակարարել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 8
  • 1 min read

Թուրքմենստանը պատրաստ է Եվրոպային բնական գազ մատակարարել։ Այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքմենստանի Խալք Մասլախաթի (Ժողովրդական խորհուրդ) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

«Եվրոպական էներգետիկ շուկան աշխարհում ամենամեծերից մեկն է։ Ժամանակակից պայմաններում դա պահանջում է էներգետիկ մեծածավալ հումքի անխափան   մատակարարումներ՝ եվրոպական տնտեսության կայուն զարգացման համար։ Թուրքմենստանը պատրաստ է սերտ գործակցել եվրոպացի գործընկերների հետ՝ բնական գազի մատակարարման հարցում»,- մասնավորապես, ասել է նա։

Բերդիմուհամեդովը նշել է, որ մատակարարման ուղիներից մեկը տրանսկասպյան երթուղին կարող է լինել։

«Մենք միշտ շեշտել ենք Կասպից ծովում էներգետիկ լիարժեք գործընկերության ստեղծման, այդ թվում՝ արևմտյան ուղղությամբ ստորջրյա խողովակաշարերի անցկացման  անհրաժեշտությունը։ Դա մեր օրինական իրավունքն է՝ ամրագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում»,- ընդգծել է նա։

bottom of page