Կատվին դաժան տանջանքների ենթարկած տղամարդը ձերբակալվել է
- Investigative journalist

- Oct 28, 2024
- 1 min read

Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, թե ինչպես է մի տղամարդ տանջում կատվին: Սույն տղամարդը տեսանյութը հրապարակել էր համացանցում:Այն բավականին մեծ ռեզոնանս էր ստացել:
MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին հետևյալը.
«ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Արարատի մարզի Ավշար համայնքի 53-ամյա բնակչին»:
Նշենք, որ ըստ տարածված տեսանյութի՝ խոսքը Ավշար գյուղի բնակիչ Մարզպետ Գրիգորյանի մասին է: Ի դեպ, դաժան կադրեր պարունակող տեսանյութն արդեն հեռացվել է:




















