top of page

Վալենսիայի նախկին ֆուտբոլիստը կյանքից զրկվել է փոթորկի հետևանքով

«Վալենսիայի» ակադեմիայի սան Խոսե Կաստիլյեխոն 28 տարեկանում զոհվել է Իսպանիայում տեղի ունեցած «Դանա» փոթորկի հետևանքով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Վալենսիան» խորապես ցավում է Խոսե Կաստիլյեխոյի մահվան կապակցությամբ, ով դարձել է «Դանայի» զոհը: Կաստիլյեխոն «Վալենսիայի» ակադեմիայի անդամ էր և խաղացել է Վալենսիա համայնքի մի քանի թիմերում,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Վալենսիայի» ակադեմիայում գտնվելուց հետո Կաստիլյեխոն հանդես է եկել մի քանի ցածր լիգայի ակումբներում, այդ թվում՝ «Պատեռնա», «Էլդենսե», «Բունյոլ», «Ռոդա», «Տորե Լևանտե» և այլ թիմերում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Վալենսիայի ինքնավար համայնքում փոթորկի և ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 158 մարդ: Իսպանիայի գավաթի և առաջնության մի քանի խաղեր հետաձգվել են։

1/1925
bottom of page