top of page

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 3
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Ղուկասյանի հասցեին երեկ սպառնալից հայտարարություններ հնչեցին: Փաշինյանը, պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից:

Թերեւս` մտադիր են քրգործ հարուցել նրա դեմ` ՀՀ ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար: Սարուխանյանին հարցրինք՝ ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»։

«Դա պետք է անի առաջին հերթին գյումրեցին»,- ասաց նա:

Հիշեցրինք, որ գյումրեցին իր քայլն արել է եւ ամիսներ առաջ իր ձայնը տվել է հենց Ղուկասյանին։

«Դա կարվի սահմանադրական, օրենքով նախատեսված ձեւերով՝ որպես ժողովրդավարական երկիր»,- շարունակեց նա: Անվստահությա՞ն միջոցով, բայց ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն է։ «Ունեն, բայց ցանկացած պահի կարող են չունենալ»:

Մտադիր եք մարդագողությա՞մբ զբաղվել։

«Դա մարդագողություն չէ, քաղաքական պրոցես է»:

Քրեական հետապնդումների միջոցո՞վ եք ոմանց ձեր կողմը բերելու: Այս հարցին պատգամավորը չպատասխանեց:

Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը, եւ իշխանություն խլելու սցենարն են կիրառելու։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2377
bottom of page