Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում
Apr 30, 2025
1 min read
Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։
Նախնական տվյալներով, զոհեր չկան։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։




















