top of page

Կրասնոդարի երկրամասի լողափերում նավթի կրկնակի արտանետումներ են հայտնաբերվել

Jan 11, 2025
1 min read

Կրասնոդարի երկրամասի լողափերում նավթամթերքների կրկնակի արտանետումներ են հայտնաբերվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ,  հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը Telegram-ի իր ալիքում։

«Հունվարի 11-ին մոնիտորինգային խմբերը մազութի աննշան արտանետումներ են հայտնաբերել քաղաքապետարաններին հատկացված 14 տեղամասերում, մնացած տարածքներում նավթամթերքներով նոր աղտոտվածություն չի հայտնաբերվել»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ կամավորներն ու փրկարարներն առաջին հերթին սկսում են մաքրել մազութի նոր արտանետումները։

Հիշեցնենք, որ վթար է տեղի ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով։ Վթարի հետևանքով նավթի արտահոսք է եղել։

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը տեղափոխելիս են եղել մոտ 9,2 հազար տոննա մազութ։ 

 
 
1/2905
bottom of page