top of page

Առաջիկա 20 տարին մարդկության համար կլինի ավելի դժվար. Պուտին

Առաջիկա քսան տարիները մարդկության համար կլինեն ավելի բարդ՝ միջազգային գործընթացների դինամիկայի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։ Այս մասին գրում է РБК-ն։



«Ժամանակակից աշխարհն անկանխատեսելի է, դա միանշանակ է... Եթե հետ նայեք 20 տարի և գնահատեք փոփոխությունների մասշտաբները, հետո այդ փոփոխությունները նախագծենք գալիք տարիների համար, կարող եք ենթադրել, որ հաջորդ քսան տարիները կլինեն ոչ պակաս, եթե ոչ ավելի բարդ»,- ասել է նա:



Թե որքան դժվար կլինի դա կախված է բազմաթիվ գործոններից, կարծում է ՌԴ նախագահը։



«Փորձագետները խոսում են նոր տարածաշրջանային հակամարտությունների սպառնալիքների, գլոբալ համաճարակների, մարդկանց և արհեստական բանականության միջև փոխգործակցության բարդ և ոչ միանշանակ էթիկական ասպեկտների, ինչպես նաև ավանդույթների և առաջընթացի համադրման մասին»,- նշել է նա։



Մոլորակի վրա, ըստ Պուտինի, հենց հիմա նոր աշխարհակարգ է ձևավորվում՝ հին աշխարհակարգը, որը կառուցվել է Արևմուտքի կողմից, գնում է անցյալ։ 

1/1925
bottom of page