top of page

Էր Ռիադի The Ritz-Carlton հյուրանոցում սկսվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները

Mar 24, 2025
1 min read

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի The Ritz-Carlton հյուրանոցում սկսվել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, քննարկման թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում են սենատոր Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ 

Ռուսական պատվիրակությունը ավելի վաղ ժամանել էր The Ritz-Carlton հյուրանոց։ Սաուդյան Արաբիայի պետական ​​անվտանգության աշխատակիցները լրագրողներին խնդրել են հեռանալ հյուրանոցի տարածքից։

 Երեկ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև։

 
 
1/2905
bottom of page