Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Իրանի հարավում գրանցվել է 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 74 կմ դեպի արևմուտք (նրա նավահանգստային ջրերը գտնվում են Հորմուզի նեղուցի հյուսիսային մասում): Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։




















