Ուիթքոֆ. Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել
- Investigative journalist
- Mar 22
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկբանագնաց Սթիվ Ուիթքոֆը մարտի 21-ինամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնիհարցազրույցում ասել է, որ Ուկրաինայիիշխանությունները համաձայնել են նախագահականընտրություններ անցկացնել։
Կառլսոնն ասել է, որ Մոսկվան Ուկրաինայինախագահ Վլադիմիր Զելենսկուն «չընտրված» էհամարում, հետեւաբար «չի կարող որեւէհամաձայնագիր ստորագրել»։
«Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններ կլինե՞նՈւկրաինայում»:
«Այո։ Կլինեն: Նրանք համաձայնեցին դրան։Ուկրաինայում ընտրություններ կլինեն»,- պատասխանել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆը նաեւ նշել է, որ լիովին վստահ է, որՌուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։
Դեռ այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինայում եկել է ընտրություններ անցկացնելու ժամանակը։
Նա նաեւ խոսել է այն մասին, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իջել մինչեւ 4 տոկոս, եւ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե Կիեւը ցանկանում է տեղ ունենալ կարգավորման սեղանի շուրջ։ Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ Թրամփը ռուսական ապատեղեկատվության զոհ է դարձել։ Դրանից հետո Թրամփը Զելենսկուն բռնապետ է անվանել ընտրություններից հրաժարվելու համար՝ կրկին մատնանշելով նրա չափազանց ցածր վարկանիշը։