top of page

Առնոլդ Շվարցենեգերը պատմել է՝ ինչի շնորհիվ է ավարտվել իր և Սիլվեսթեր Սթալոնեի միջև «թշնամանքը»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 20
  • 1 min read

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղեր Առնոլդ Շվարցենեգերն ու Սիլվեսթեր Սթալոնեն մտերիմ ընկերներ են, բայց եղել է ժամանակ, երբ նրանք կատաղի մրցակիցներ էին: Ավելի քան մեկ տասնամյակ նրանք վատ հարաբերություններ ունեին և մամուլում փոխանակվում էին «խայթոցներով»:

77-ամյա Շվարցենեգերն իր վերջին հարցազրույցներից մեկում հաստատել է. «Մենք ատում էինք միմյանց»: Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Միևնույն ժամանակ նա պատմել է, թե ինչպես է ավարտվել թշնամությունը։

«Դա տեղի ունեցավ Planet Hollywood-ի (հայտնի ամերիկյան ռեստորանային և ժամանցային բրենդ է) շնորհիվ։  Մենք միմյանց վրա հարձակվում էինք, տհաճ բաներ էինք անում, միմյանց մասին տհաճ բաներ էինք ասում և այլ հիմար բաներ անում», - խոստովանել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը։«Եվ հանկարծ ես սկսեցի համագործակցել Ռոբերտ Էռլի և Քեյթ Բարիշի հետ՝ Planet Hollywood-ի ֆրանշիզը ստեղծելու համար: Այնուհետև զանգ ստացա իմ փաստաբանից, որը նաև Սլայի փաստաբանն էր, և նա ասաց. «Առնոլդ, Planet Hollywood-ում Սլայի համար տեղ կա՞: Ես ասացի. «Իրականում դա լավ գաղափար է»: Դա կարող էր մեզ միավորել, և ես դա էի ուզում։ Այդ պահին ես արդեն հաղթահարել էի իմ խելագարությունը»», - պատմել է Շվարցենեգերը։

1/2198
bottom of page