top of page

«Հրապարակ». Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 22
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով այցի ծրագիրը։ Նշված էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, եւ ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։

Երեկ պարզվեց, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Թերեւս՝ ՀՀ իշխանությունների ցանկությամբ եւ ԱԳ նախարարի համաձայնությամբ։

Պաշտոնական բացատրությունն էր, որ այցի ծրագիրը հագեցած է։ Բայց ՌԴ ԱԳՆ-ն դա փորձեց կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով` Արարատի ֆոնին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2382
bottom of page