top of page

«ՌԴ-ն Թրամփին կոչ է անում ուղղել Բայդենի սխալները»․ Զախարովա

  • Jan 23, 2025
  • 1 min read

Մոսկվան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին կոչ է անում ուղղել նախորդ նախագահ Ջո Բայդենի և նրա թիմակիցների՝ Ուկրաինայի հետ կապված սխալները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսկ ի՞նչ են անում այն ​​սխալների հետ, որոնք թույլ են տրվել երկրի անունից կամ երկրի կառավարման ժամանակ, դրանք ուղղվում են», - հիշեցրել է Զախարովան։ «Քանի որ նախագահ Թրամփի ներկայիս վարչակազմը բազմիցս հայտարարել և ընդունել է, որ իրավիճակն Ուկրաինայում նախորդ վարչակազմի սխալների արդյունքն է, երևի նախորդ վարչակազմի այս սխալները պետք է ուղղել», ասել է Զախարովան։

 
 
1/2581
bottom of page