Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
- 3 hours ago
- 1 min read

Փետրվարի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ին՝ 18-22մ/վ, 15-16-ին՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի ցերեկը, 15-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։




















