top of page

Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

  • Apr 3, 2025
  • 1 min read

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հայտնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն և կայունություն:

Անդրադարձ է նաև կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին:

 
 
1/2547
bottom of page