top of page

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել. Վասիլիս Մարագոս

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 25
  • 1 min read
ree

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան ուժեղ ու այսքան մոտ չեն եղել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:  

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: Մենք աշխատում ենք գործընկերության նոր օրակարգի վրա»,–ասաց դեսպանը:

Նա հավելեց՝ նպատակն է շարունակել դրական ընթացքը՝ ի շահ քաղաքացիների: Ըստ նրա՝ ԵՄ-ի նպատակն է աջակցել քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: 

 
 
1/2383
bottom of page