Search
Հայտնաբերվել է Վարդաշատ գյուղի 31-ամյա բնակչի դին՝ պարանից կախված վիճակում
- Investigative journalist
- Feb 17
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՆԳՆ Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանից կախված վիճակում:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։