top of page

Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը 2024թ. ռուսների նախընտրած արտասահմանյան երկրների թոփ-10-ում

  • Feb 5, 2025
  • 1 min read

Հայաստանը 2024թ. ռուսաստանցիների շրջանումամենահայտնի արտասահմանյան երկրներիթոփ-10-ում զբաղեցրել է 9-րդ տեղը. անցած տարիգրանցվել է ՌԴ քաղաքացիների 970 հազարայցելություն Հայաստան, հայտնել է ՌԲԿ-ն ՌԴ ԱԴԾ վիճակագրության հիման վրա։https://www.rbc.ru/business/05/02/2025/67a2005a9a79471e5fcffB59b

Ընդ որում՝ Հայաստանում այս ցուցանիշի անկումը12,5 տոկոսով առավելագույնն է թոփ-10-ի մյուսերկրների համեմատ։

Ցուցակը գլխավորում է Թուրքիան՝ 6,27 մլնռուսաստանցիների այցելություններով (պլյուս 11,7 տոկոս), որին հաջորդում են Աբխազիան՝ 5,81 մլն(պլյուս 1,1 տոկոս), Ղազախստանը՝ 2,81 մլն (մինուս4,4 տոկոս), ԱՄԷ-ն՝ 1,99 մլն (պլյուս 15,6 տոկոս), Չինաստանը՝ 1,9 մլն (պլյուս  96,5 տոկոս) Եգիպտոս՝ 1,48 մլն (պլյուս 15,3 տոկոս), Վրաստան՝ 1,35 մլն(պլյուս 21,5 տոկոս), Թաիլանդ՝ 1,32 մլն (պլյուս 24,5 տոկոս)։ Լավագույն 10-նյակը եզրափակում էԱդրբեջանը՝ 710 հազար (պլյուս 26,8 տոկոս)։

Ընդհանուր առմամբ, 2024թ. ռուսները կատարել ենգրեթե 29,2 մլն ուղեւորություններ արտերկիր(նպատակները՝ բիզնես, աշխատանքային, զբոսաշրջություն, մասնավոր, կրթական, մշտական ​​բնակության վայր տեղափոխվելու, ինչպես նաեւտրանսպորտային միջոցների սպասարկմանանձնակազմի եւ զինվորականներիուղեւորություններ): Տարվա ընթացքում նրանց թիվնաճել է 7,8 տոկոսով։ 2023թ. Ռուսաստանիքաղաքացիները, հաշվի առնելով այցի բոլորնպատակները, արտասահման են մեկնել մոտ 27,1 մլն անգամ։

 
 
1/2635
bottom of page