Անկարայում ավարտվել է Էրդողանի և Ահմեդ աշ Շարաայի հանդիպումը
- Investigative journalist
- Feb 5
- 1 min read

Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ աշ Շարաայի միջև հանդիպումը, որից հետո ղեկավարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահը նշել է, որ «ամենածանր պահին Թուրքիան կանգնած է եղել Սիրիայի ժողովրդի կողքին», իսկ նոր ժամանակաշրջանում Անկարան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։
«Հուսով եմ՝ գործելով համերաշխ, կհասնենք նրան, որ տիրի խաղաղության և վստահության մթնոլորտ՝ առանց ահաբեկչության»,- նշել է Էրդողանը։
Սիրիայի նոր ղեկավարն իր հերթին վստահեցրել է, որ Սիրիան պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները վերածել ռազմավարական խորը համագործակցության։