top of page

Ղազախստանը հայտնել է՝ երբ կլինեն պատրաստ AZAL-ի ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները

Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարը հետաքննող Ղազախստանի կառավարական հանձնաժողովը 30 օրվա ընթացքում կներկայացնի իր աշխատանքի նախնական արդյունքները։ Այս մասին հայտարարել է հանրապետության տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը, նրա խոսքերը փոխանցում է Kazinform-ը։

«Ընդհանուր առմամբ, չափորոշիչների համաձայն, հետաքննության նախնական կամ միջանկյալ արդյունքները հայտարարվում են 30 օրվա ընթացքում»,- ասել է նա։

1/1933
bottom of page