top of page

Անկարայում սկսվել է Բլինկեն-Ֆիդան հանդիպումը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 13, 2024
  • 1 min read

Անկարայում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:  Հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը, նշում են թուրքական լրատվամիջոցները։Նախօրեին Բլինկենն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու Սիրիայում վերջին զարգացումները։ Բլինկենը քննարկել է ԱՄՆ-Թուրքիա ամուր տարածաշրջանային համագործակցությունը և ընդհանուր շահը՝ աջակցելու Սիրիայում դեպի հաշվետու և ներառական կառավարություն քաղաքական անցմանը:

Նա վերահաստատել է Սիրիայում բոլոր դերակատարների՝ մարդու իրավունքները հարգելու, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և խաղաղ բնակիչներին, ներառյալ փոքրամասնությունների խմբերի անդամներին պաշտպանելու համար հնարավոր բոլոր քայլերի կարևորությունը:

Պետքարտուղար Բլինկենը նշել է բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու կարևորությունը և ընդգծել, որ տեղահանված սիրիացիները կշարունակեն պաշտպանության կարիք ունենալ:

bottom of page