top of page

Արթուր Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

  • Feb 11
  • 1 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:


«Պահանջում եմ հերքում, ներողություն և դրամական փոխհատուցում իմ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և զրպարտելու համար:


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը վերջին տարիներին պարբերաբար փորձում է արատավորել իմ անունը՝ ինձ վերագրելով առերևույթ հորինված փաստեր:


Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, բայց խոսքի ազատությունը երբեք չի կարող դառնալ մարդկանց զրպարտելու կամ վիրավորելու միջոց»,- գրել է Հովհաննիսյանը:


Նշենք՝ օրաթերթն ավելի վաղ հոդված էր հրապարակել «Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ» վերտառությամբ, որում նշել էր, թե Հովհաննիսյանը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում՝ ամսական 100 հազար դրամ, այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու օրենքով սահմանված պայմաններին։ 

 
 
1/2584
bottom of page