top of page

Բայրամովը և Կալլասը քննարկել են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ հարցեր

Dec 4, 2025
1 min read

Վիեննայում ԵԱՀԿ նիստի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ իվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցության օրակարգը, նշել են բարձր մակարդակի շփումների դրական դինամիկան և քննարկել էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Բայրամովը Կալլասի հետ խոսել է տարածաշրջանային գործընթացների և Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին։

 
 
1/2905
bottom of page