Պապիկյանը և Գալագերը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը վերաբերող հարցեր
- Investigative journalist

- Jul 17
- 1 min read

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ և ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։




















