Տիգրան Ավինյանն ընտրվել է Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ
- Investigative journalist

- Jul 15
- 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ընտրվել է Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես գրելով․
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։
Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և պատասխանատվության վրա։
Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը:




















