top of page

«Ապարանում շատ վատ վիճակ է, գազ ու հոսանք չկա». քաղաքապետ

  • Jun 15, 2025
  • 1 min read

Ապարանում պտտահողմի հետեւանքով շատ վատ վիճակ է, ամբողջ քաղաքում գազ ու հոսանք չկա։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

«Գազի խողովակները, էլեկտրասյուները, տանիքներից թիթեղները, ամբողջը ընկել է փողոցներում։ Չեք պատկերացնում՝ ինչ վատ վիճակ է, հիմա ուսումնասիրում ենք վնասները»,– ասաց քաղաքապետը։

Նշենք, որ վնասված մեքենաներից մեկի վարորդը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

 
 
1/2635
bottom of page