top of page

Իրանում ձերբակալել են Մոսադի երկու գործակալի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 15
  • 1 min read
ree

Իրանի կենտրոնական մասում՝ Թեհրանի մերձակայքում գտնվող Ալբորզ նահանգում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության երկու գործակալի։

Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

«Ալբորզ նահանգի ոստիկանության հետախուզական ստորաբաժանման կողմից իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել են Մոսադի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորման երկու անդամներ, որոնք զբաղվում էին Սավոջբոլաղ քաղաքում պայթուցիկների, ռումբերի, պայթուցիկ թակարդների և էլեկտրոնային սարքավորումների պատրաստմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Մոսադ»-ը իսրայելական հետախուզական ծառայություն է, որը, բացի գաղտնի տեղեկություններ ստանալուց, զբաղվում է հրեական պետության թշնամիների ֆիզիկական ոչնչացմամբ։

 
 
1/2378
bottom of page