Մեքենաներ են հրկիզել, ճանապարհները փակ են. Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ
- Investigative journalist
- Jun 9
- 1 min read

Լոս Անջելեսում բողոքի ցույցերը սկսվել են ուրբաթ օրը, երբ տարբեր վայրերում դաշնային ներգաղթային գործակալները տասնյակ մարդկանց են ձերբակալել, ինչը ծանր հարված է հասցրել քաղաքի շատ բնակիչների։
Լոս Անջելեսը վաղուց հայտնի էր իր բազմազանությամբ և մեծ ներգաղթային բնակչությամբ։ Ըստ Լոս Անջելեսի կառավարության 2024 թվականի տվյալների, քաղաքում ապրում է ավելի քան 1.35 միլիոն ներգաղթյալ, ինչը նշանակում է, որ Լոս Անջելեսի յուրաքանչյուր 3 բնակիչներից 1-ը ներգաղթյալ է։
Կիրակի օրվա բողոքի ցույցերի մի մասը կենտրոնացած էր Լոս Անջելեսի կենտրոնում՝ դաշնային շենքի մոտ, որը գտնվում է Փոքր Տոկիոյի և Չայնաթաունի մոտ։CNN-ը գրում է, Լոս Անջելեսը, որը պաշտոնապես իրեն ապաստան քաղաք է հռչակել անցյալ տարվա նոյեմբերին, նախքան նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելը, արգելում է քաղաքի ռեսուրսների, այդ թվում՝ պետական ծառայողների, օգտագործումը ներգաղթի հետ կապված որևէ իրավապահ մարմնի համար։ Նոյեմբերին որպես քաղաքային օրենք ընդունված բանաձևը նաև արգելում է տվյալների ուղղակի կամ անուղղակի փոխանակումը դաշնային ներգաղթային մարմինների հետ։Թրամփի որդեգրած միգրացիոն քաղաքականությանը հետևած պատիժները, արտաքսումները, ձերբակալությունները փողոց են դուրս բերել հազարավոր ներգաղթյալների։ Բողոքի ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ոստիկանների ուղղությամբ նետել պայթուցիկ սարքեր։ Ցուցարարները հրկիզել են առնվազն երկու Waymo ինքնագնաց մեքենա։Ոստիկանները օգտագործել են լուսարձակներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու ժամանակ, ոմանք հարվածել և հրել են ցուցարարներին ձերբակալություններ կատարելիս։ Լոս Անջելեսի ամբողջ կենտրոնը հայտարարվել է անօրինական հավաքների տարածք։Թրամփի հրամանով Ազգային գվարդիայի մոտ 300 զինծառայողներ գտնվում են Լոս Անջելեսի տարբեր մասերում՝ պաշտպանելու Դաշնային անձնակազմը և սեփականությունը: Սա տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ նախագահը Ազգային գվարդիան կանչում է առանց նահանգի հարցման կամ համաձայնության: