top of page

Մենք տեղեկացրել ենք մեր վրացի գործընկերներին, որ տրանզիտ երկրները կոնյակի փորձաքննություն իրակացնելու իրավունք չունեն. Պապոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 18
  • 1 min read

Վրացական կողմը խոստացել է մեզ, որ հարցը կլուծվի, մեխանզիմ են առաջարկել, շարունակում ենք համատեղ աշխատել, ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով արդեն տևական ժամանակ Վրաստանի սահմանին կոնյակագործների մուտքը խոչընդոտելու խնդրին։  

Պապոյանը նշեց, որ երեկ խոստացել են՝ 50 մեքենա թույլ կտան անցնի․ «Այս պահին ունենք դրական զարգացում, 33 մեքենա դուրս է եկել Գիզի կոչվող մաքսային տարածքից և Վերին Լարսի ճանապարհին են»։

Ինչո՞ւ են նման մոտեցում ցուցաբերում հարցին Պապոյանը պատասխանեց, թե ունեն կասկածներ, որ այդ կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է փորձաքննություններ անցկացնել։

«Ես պետք է նշեմ, որ այդպիսի իրավունք ունի այն երկիրը, որն ստանում է այդ ապրանքը, տրանզիտ երկրները այդ իրավունքը չունեն, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկերներին։ Ինքներս ենք առաջարկել մեխանիզմ․ եթե որևէ մեքենայի համար կա կասկած, միասին նմուշ վերցնենք, ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, փորձաքննություն իրականացվի, և եթե անգամ նման կասկածի հնարավորություն կա, պատրաստ ենք միջազգային փորձաքննության գնալ»,-ասաց նա։

1/2198
bottom of page