Բրյուսելը շահագրգռված է ՌԴ-ի դեմ պատերшզմի նախապատրաստմամբ. Լավրով
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Եվրոպական այն հայտարարությունները, որ Ուկրաինայում հրադադարից բացի ամեն ինչ երկրորդական է, նպատակ ունեն ժամանակ շահել՝ Կիևի ռեժիմին աջակցելու և նրա գոյությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նամիբիայի արտգործնախարար Սելմա Աշիպալա-Մուսավյայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Երբ եվրոպացիներն ասում են, որ հրադադարից բացի մնացած ամեն ինչ երկրորդական է, պարզ է, թե ինչի մասին են խոսում. խոսքը Կիևի ռեժիմին աջակցելու, դրա գոյությունը պահպանելու համար լրացուցիչ ժամանակ շահելու մասին է», - ասել է Լավրովը։
«Եվ, ըստ էության, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք քննարկվում են Եվրոպայում, այդ թվում՝ Փարիզում Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ քննարկվածները, այս բոլոր նախաձեռնություններն ուղղված են բացառապես Ուկրաինայի այն հատվածում ներկայիս նացիստական ռեժիմի պահպանմանը, որը նրանք հույս ունեն, որ կմնա կարգավորումից հետո, որը հնազանդորեն կատարում է Արևմուտքի կամքը, առաջին հերթին՝ Բրյուսելի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կամքը։ Եվ Բրյուսելը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմի նախապատրաստմամբ։ Նրանք այս մասին բացահայտ խոսում են», - նշել է ՌԴ արտգործնախարարը։




















