top of page

Ռուսները արտասահմանից ավելի հաճախ լաբուբու են պատվիրում, քան iPhone

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read

2025 թվականի երկրորդ եռամսյակում Pop Mart կոլեկցիոն ֆիգուրների ապրանքանիշն առաջին անգամ մտել է ամենահայտնի ապրանքանիշերի լավագույն հնգյակ՝ ըստ պատվերների քանակի գերազանցելով Apple-ին։ Այս տվյալները «Կոմերսանտ» պարբերականի հետ կիսվել է արտերկրից ապրանքների պատվերների CDEK.Shopping հարթակը։

Եթե առաջին եռամսյակում վաճառքի առաջատարներն են եղել Nike-ը (6,7%), New Balance-ը (3,9%), Adidas-ը (2,6%), Uniqlo-ն (2,6%) և Apple-ը (2,5%), ապա երկրորդ եռամսյակում Pop Mart-ը գրավել է շուկայի 2,7%-ը և բարձրացել վարկանիշի չորրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Uniqlo-ից (2,2%) և Apple-ին դուրս մղելով ամենահայտնի ապրանքանիշերի ցանկից։

Վաճառքի տվյալների համաձայն՝ մայիս-հունիս ամիսներին Pop Mart-ի ընդհանուր շրջանառությունը կազմել է 15,6 միլիոն ռուբլի, ինչը 17%-ով աճ է նախորդ ժամանակահատվածի համեմատ։ Միջին չեկը կազմել է 6,9 հազար ռուբլի։ Pop Mart-ի հաջողության հիմնական գրավականը Լաբուբուի խաղալիքներն են, որոնցից առանձնահատուկ պահանջարկ են վայելում հատկապես հետևյալ մոդելները.

Big Into Energy անակնկալ տուփ

«Համեղ մակարոններ» շարք

«Ծույլ յոգայի» հավաքածու։

1/2226
bottom of page