top of page

Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 4
  • 1 min read
ree

Հարցնում եք, թե որն է մոտիվը հեղաշրջումներ պլանավորելու: Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել՝ խրամատները հագեցնելով կանսեռվի բանկեքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրին:



 


«Ըստ գլխավոր դատախազի, որն այս պահին ԱԺ-ում միջնորդություն է ներկայացնում պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Օհանյանը ՊՆ կապիտալ շինարարության պատասխանատուների միջոցով ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել զավթված հողակտորի վրա: Դա արել է Ապրիլյան պատերազմին նախորդող տարիներին:


 



Ահա թե ինչու են ոմանք հեղաշրջման միջոցով ուզում կանխել այս ու այլ հանցագործությունների բացահայտումը»,- գրել է նա:

 
 
1/2381
bottom of page