Մազակալ, սանր, ստիկեր, պեչենի՝ 265 հազար դրամ. ոնց որ ձեռ առնեն մարդկանց. բլոգերները՝ Սիրուշոյի «luxury» բրենդի մասին
- Investigative journalist

- 20 hours ago
- 1 min read

Համացանցում ակտիվ քննարկումներ են սկսվել Սիրուշոյի՝ Pregomeshy « Advent Calendar»-ի շուրջ։ Այդ հավաքածուն մի քանի օր առաջ ներկայացվել է Instagram-ում՝ որպես հատուկ էդիցիա՝ մոտ 265 000 ՀՀ դրամ արժեքով, որի մեջ, ըստ մասնակիցների,չնայած բրենդի որոշ զարդերի, ընդգրկվել են իրեր՝ սանրեր, մազակալներ, պեչենի և այլ պարզ իրեր, ինչը շատերին վրդովվեցրել է, քանի որ ոչ համապատասխան է դրա «luxury» գնելու արժեքին։
Շատ բլոգերներ ու օգտատերեր դժգոհություն են հայտնել՝ նշելով, որ գինը չի արդարացվում պարունակությամբ. «Ոնց որ ձեռ առնեն»,-գրում են բլոգերները: Եղել են նաև վերադարձի դեպքեր:




















